National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
16.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է պատգամավորների հետ
1 / 14

Նոյեմբերի 16-ին խորհրդարան է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով:

Հանդիպմանը չեն մասնակցել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

Հանդիպումն ընթացել է միայն ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ձեւաչափով:

ՀՀ վարչապետը հարցերին պատասխանելուց առաջ հայտարարել է, որ ցավում է, որ ընդդիմությունը ներկա չէ, քանի որ սա լավ առիթ էր, որպեսզի այն բոլոր հարցերը, որոնք հնչեցվում են ամենատարբեր ամբիոններից, ի վերջո պատասխան ստանան: Նա հույս է հայտնել, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կհնչեցնի այն բոլոր հարցերը, որոնք կհնչեցվեր նաեւ ընդդիմության կողմից:

Գործադրի ղեկավարը պատասխանել է պատգամավորների երեք տասնյակից ավելի հարցերին:

Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է, որ ստեղծված իրավիճակում կառավարության առաջնահերթ խնդիրներից է լինելու Հայաստանի Հանրապետությունում անվտանգությունն ու օրինականությունը վերականգնելը եւ ժողովրդավարական քննարկում ծավալելու հնարավորությունը:

«Մեր հիմնական խնդիրը ժողովրդավարության, կայունության եւ օրինականության պայմաններում հանրային երկխոսություն ծավալելու հնարավորություն ստեղծելն է: Այսօր ես չեմ կարծում, որ մենք այդ հնարավորությունն ունենք, որովհետեւ մենք խնդիր ունենք վերականգնելու Հայաստանի Հանրապետությունում անվտանգությունն ու օրինականությունը եւ ժողովրդավարական քննարկում ծավալելու հնարավորությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ առաջիկա ամենակարեւոր անելիքն է աջակցել, որ արցախցիները վերադառնան Արցախ: Վնասված տները, ենթակառուցվածքները կվերականգնվեն, տնտեսությունը կսկսի աշխատել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դա ամենակարեւոր անելիքն է, որի ուղղությամբ ՀՀ եւ Արցախի կառավարությունները պետք է կենտրոնանան:

«Կառավարությունում արդեն ձեւավորվել է աշխատանքային խումբ` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարությամբ, Հայաստանում գտնվող արցախցիներին աջակցելու համար:  Ծրագրի միտումը լինելու է այն, որ հետագա փուլերում այդ աջակցությունն արցախցիները կարող են ստանալ Արցախում»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով վերջին տարիների հայ-ռուսական հարաբերությունների մասին հնչող խոսակցություններին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ես պաշտոնապես ասում եմ, որ վերջին 5 տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում ոչ մի փոփոխություն չի կրել: Երկրորդ միֆն այն է, որ հնարավորություն է եղել, որ ես հրաժարական տամ եւ պատերազմի ընթացքը փոխվի, բայց ես փոքրոգի կերպով այդ հնարավորությունից չեմ օգտվել՝ իշխանությունը նախընտրելով ռազմական գործողությունների բարենպաստ ընթացքից»,-ասել է նա:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է նաեւ, որ ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել:

Կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում եւս կազմակերպել նման հանդիպում, որը, ըստ նրա, կլինի դռնփակ ձեւաչափով: 


30.04.2024
Լիազորող նորմի սահմանմամբ հնարավորություն կընձեռվի մատուցել պետական ծառայություններ համայնքներում
Դեռեւս 2016 թվականին հայտարարել ենք որպես քաղաքականություն, որ պետական որոշակի գործառույթներ կարող են մատուցվել ոչ միայն լիազոր մարմինների համապատասխան թվային հարթակների միջոցով, այլ կարելի է եւ պետք է օգտագործել թվային ավելի լայն հնարավորություններ, ինչը ծառայություններն ավելի հասանելի ու մատչելի կ...

30.04.2024
ԱԺ-ն սկսել է հերթական նիստերի աշխատանքը. «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը չընդգրկվեց նստաշրջանի օրակարգում
Ազգային ժողովն ապրիլի 30-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար պատգամավորները քննարկել են ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am